Աննա Մոնսի տուն
Վերականգնված մոդել, ճարտարապետ՝ Նիկոլայ Ավակումով | |
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Փողոց | Բաումանի փողոց (53c8) և Ստարոկիրոչնի նրբանցք |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
«Աննա Մոնսի տուն» (ռուս.՝ «Дом Анны Монс», Վանդերգուլստների տուն, ռուս.՝ Дом Вандергульстов), քարե ապարանք Մոսկվայում, Գերմանական արվարձանի միակ պահպանված բնակելի տունը[2]։ XVII և XVIII դարերի սահմանագծի դաշնային նշանակության հուշարձան է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարե ապարանքը պատկանել է հայր և որդի Վան-դեր-Գուլստներին, որոնք եղել են ցար Ալեքսեյ Միխայլովիչի և կայսր Պետրոս I-ի բժիշկները։ Առասպելը տունը կապում է Պետրոս I-ի սիրեցյալ Աննա Մոնսի անվան հետ։
Շինությունը գտնվում է ճշգրիտ սարքերի գործարանի տարածքում, որը չի գործում 2004 թվականից։ Երկու կողմից ապարանքը շրջապատված է գործարանի՝ XX դարի սկզբին կառուցված հին մասնաշենքերով, մյուս երկու կողմերից՝ 1980-ական - 1990-ական թվականների սկզբի կիսակառույց շենքով։
«Արխնադզոր» շարժման տվյալներով՝ «Ռուսական տիեզերական համակարգեր» («ՌՏՀ») պետական ձեռնարկության, որի օգտագործմանն է հատկացվել շենքը, անգործության պատճառով մշակութային ժառանգության օբյեկտը հայտնվել է վթարային վիճակում։ 2014 թվականի վերջի դրությամբ շենքը «չի վերանորոգվում, չի օգտագործվում, խարխլվում է ու քանդվում, այն չեն կարող այցելել զբոսաշրջիկները»[4]։
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 2015 թվականի հունվարի 28-ին «ՌՏՀ»-ին տուգանել է 200 հազար ռուբլով՝ մշակութային ժառանգության օբյեկտն օգտագործողի կողմից պահպանության համար նախատեսված պարտավորությունները չկատարելու համար։ 2015 թվականի ապրիլի 29-ին Իններորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանը մերժել է «Ռուսական տիեզերական համակարգեր» ԲԲԸ-ի՝ Մոսկվայի արբիտրաժային դատարանի 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումը բողոքարկող վերաքննիչ հայցը[5]։ 2016 թվականի վերջին շենքն անցել է ՌԴ մշակույթի նախարարությանը կից Պատմության և մշակույթի հուշարձանների կառավարման և օգտագործման գործակալության վարույթ և նրա կողմից հանվել է աճուրդի «Մեկ ռուբլի մեկ մետրի դիմաց» ծրագրի շրջանակներում[6][7] (աճուրդը չի կայացել)։ 2017 թվականի մարտին մշակութային ժառանգության դեպարտամենտը առաջադրանք է տվել[8] մշակելու օբյեկտի պահպանության գիտական-նախագծային փաստաթղթերը[9]։
Մինչև 1980-ական թվականների վերջը շենքի դարպասին եղել են սպիտակ քարից պատրաստված առյուծներ։ Սակայն ճշգրիտ գործիքների ԳՀԻ-ի գործարանի շենքերից մեկի կառուցման ժամանակ դարպասը քանդվել է, իսկ առյուծներն ապամոնտաժել են։ Գործարանի տնօրենը տեսել է, որ դրանք ընկած են փողոցում արկղերի մեջ, և պնդել է, որ փոխանցվեն Մոսկվա քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչությանը։ Առյուծները հետագայում տեղադրվել են XVIII դարի Վելիկոլեպովների քաղաքային դաստակերտի մուտքի մոտ[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Աննա Մոնսի տան» գծագիրը
-
«Աննա Մոնսի տան» պատուհանները (գծագիր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ Рустам Рахматуллин (17.03.2010). «Дом Анны Монс нашелся на заводском дворе». Известия.
- ↑ «Палаты (Дом Анны Монс), XVII в.». Портал открытых данных Правительства Москвы. Объекты культурного наследия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Архнадзор» просит Собянина сохранить палаты Анны Монс. // Газета.RU
- ↑ «Акт девятого арбитражного апелляционного суда». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Евгения Твардовская, Константин Михайлов (10.02.2017). «Дом Анны Монс вернулся из Роскосмоса». Хранители наследия.
- ↑ «Аренда за 1 рубль». Агентство по управлению и использованию памятников истории и культуры (АУИПИК).
- ↑ Департамент культурного наследия города Москвы (20.03.2017). «Департаментом культурного наследия города Москвы в период с 6 по 12 марта 2017 г. выдано 25 заданий, разрешений на проведение работ по сохранению объектов культурного наследия». официальный сайт мэра Москвы. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Красная книга Архнадзора: электронный каталог объектов недвижимого культурного наследия Москвы, находящихся под угрозой» «Палаты Анны Монс» (Палаты Ван-дер-Гульстов) - Бауманская ул., д. 53, стр. 8».
- ↑ «Городская усадьба Великолеповых» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Либсон В. Возрожденные сокровища Москвы. Московский рабочий, 1983. с. 255
- Макаревич Г. Памятники архитектуры Москвы: Территория между Садовым кольцом и границами города XVIII века : от Земляного до Камер-Коллежского вала. Искусство, 1998. с. 423
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дедушкин, Алексей. «Дом Анны Монс». Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.